Լրահոս

10.08.2021 13:08


Երևանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

«Իմ քայլը» խմբակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Հռիփսիմե Հունանյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակով ընտրված հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Հակոբյանին»,-նշեց Մարությանը՝ հավելելով, որ Արտյոմ Հակոբյանը նույնպես դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը