Աշխարհ

10.08.2021 12:51


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 697 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 697 նոր դեպք

Օգոստոսի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5697 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 713 մարդ, մահացել է 54 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 455 846, այստեղից ապաքինվել է 406 475 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6182:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 44 536 փորձարկում, այդ թվում 32 610-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 926-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.54% է, վերջին 14 օրվանը՝ 8,74%, վերջին 7 օրվանը՝ 9.75%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 664 997 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 744 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 552 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 672 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը