Լրահոս

10.08.2021 10:58


Արմավիրի մարզում 48-ամյա վարորդը Սարդարապատ գյուղում վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է

Արմավիրի մարզում 48-ամյա վարորդը Սարդարապատ գյուղում վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է

Երեկ, օգոստոսի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Աբովյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Գագիկ Ադամյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սարդարապատ գյուղի բնակիչ 56-ամյա Սուսաննա Հովհաննիսյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Այս խորագրի վերջին նյութերը