Աշխարհ

10.08.2021 20:45


Մեսսիի հեռանալը «Բարսելոնայի» վրա 137 մլն եվրո կնստի․ Brand Finance

Մեսսիի հեռանալը «Բարսելոնայի» վրա 137 մլն եվրո կնստի․ Brand Finance

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» ակումբից հեռանալը ոչ միայն հոգեբանական, այլև ֆինանսական հետևանքներ կարող է ունենալ ակումբի համար։ Այս մասին գրում է Brand Finance-ը։

«Բարսելոնան» ներկայումս ֆուտբոլային ակումբի արժեքներով երկրորդ բրենդն է աշխարհում (առաջինը «Ռեալ Մադրիդն» է-խմբ․)։ Սակայն Մեսսիի հեռանալով կատալոնական ակումբի բրենդի արժեքը կարող է 11%-ով նվազել 2021-ի համեմատ, որը հավասար էր 1,27 մլրդ եվրոյի։ «Բարսելոնան» կարող է կորցնել 137 մլն եվրո։

Սպասվում է, որ Մեսիի հեռացումը բացասական ազդեցություն կունենա «Բարսելոնայի» ապագա հովանավորչական եկամուտների, ապրանքների վաճառքի և խաղերի եկամուտների վրա: Սա կարող է նաև անուղղակիորեն նպաստել բրենդի արժեքի նվազմանը, քանի որ «Բարսելոնայի» բրենդի ուժը կարող է թուլանալ երկրպագուների ընկալման և ակումբի գլոբալ ազդեցության նվազման պատճառով:

Ակումբում պոտենցիալ կորուստներից են հովանավորչականը՝ 77 մլն եվրո, խաղային օրերինը՝ 17 մլն, ակումբային ատրիբուտների վաճառքինը՝ 43 մլն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը