Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Այս մասին հայտնում է ԱՀ պաշտպանության բանակը։
Հայկական կողմը կորուստներ չունի:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:
Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը. հակառակորդն արձակել է 3 արկ
Մխիթարաշենի ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակ է արձակել։ Տուժածներ չկան։
Ի.Գ Մխիթարաշենը Արցախում է, Շուշիի հարևանությամբ։
Banak.info կայքի համակարգող
Դավիթ Թորոսյանի ֆեյսբուքյան էջից
***