Տավուշի մարզում բախվել են Mercedes-ն ու УАЗ-ը, УАЗ-ը կողաշրջվել է, հրամանատարի տեղակալը, պայմանագրային զինծառայողը և էլցանցի հսկիչը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 138 կմ հատվածում բախվել են Գանձաքար գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Նալբանդյանի վարած УАЗ մակնիշի և Վանաձորի բնակիչ՝ 39-ամյա Նաիրի Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ УАЗ-ն էլ կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 42-ամյա Ռուստամ Աղամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդ Ն. Սարուխանյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, իսկ Ռ. Աղամյանը՝ նույն զորամասում՝ որպես պայմանագրային ծառայող։ Իսկ վարորդն Ա. Նալբանդյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստև» մասնաճյուղում՝ որպես հսկիչ։