Լրահոս

10.08.2021 09:42


Վանաձորում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի ու առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են հսկայական քարերով ու ժայռաբեկորներով

Վանաձորում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով անձրևաջրերը ողողել են բազմաթիվ շենքերի ու առաձնատների նկուղներ, ճանապարհները լցվել են հսկայական քարերով ու ժայռաբեկորներով

Օգոստոսի 9-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 15։00-ից 17։30-ն ընկած ժամանակահատվածում հորդառատ անձրևի, կարկուտի և քամու հետևանքով սարերից հսկայական քարերն ու ժայռաբեկորները թափվել ու լցվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի պողոտայի և Չարենց փողոցի վրա գտնվող բազմաթիվ շենքերի և առանձնատների նկուղները, շքամուտքերն ու բակերը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բնակիչները խոշոր չափի նյութական վնասներ են կրել։

Այդ ամենի արդյունքում վնասվել են նաև մի քանի ճանապարհներ, որոնք տանում են դեպի «3-րդ մաս» կոչվող թաղամաս։

Օպերատիվորեն բնակիչների ահազանգերին արձագանքել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հանձնարարությամբ քաղաաքպետարանի կոմունալ վարչության ծառայողները նույնպես միացել են փրկարարներին։

Տեղում են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մոտ 7 բազմաբնակարան շենքերի և 15 առանձնատների նկուղներից ու շքամուտքերից հեռացնում են անձրևաջրերն ու հսկայական քարերը։

Այս խորագրի վերջին նյութերը