Եգիպտոսում մայրը սպանել է դստերը հարուստի հետ ամուսնանալուց հրաժարվելու պատճառով
Եգիպտուհին եղբոր օգնությամբ սպանել է դեռահաս դստերը և նրա մարմինը ցած նետել հինգերորդ հարկից այն բանից հետո, երբ աղջիկը հրաժարվել էր ամուսնանալ առաջարկված փեսացուի հետ, տեղեկացնում է Gulf News-ը։
Մայրը հավաստիացնում էր, որ 17-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել՝ Կահիրեի Ալ Բասաթին շրջանում գտնվող շենքի հինգերորդ հարկից ցած նետվելով։
Սակայն ոստիկանությունը պարզել է, որ աղջկա մայրը և քեռին նրան մեռնելու չափ ծեծել են այն բանից հետո, երբ նա հրաժարվել է ընդունել մտավոր հետամնաց, բայց հարուստ տղամարդու ձեռքն ու սիրտը, որին հավանություն էր տալիս մայրը։
Հանցակցության մեջ կասկածվող քեռին փորձել է հուղարկավորելու թույլտվություն ստանալ առանց մարմնի սովորական բուժզննման, բայց առողջապահության պետական ծառայողը կասկածել է հանցավոր մոտիվի մասին և տեղեկացրել տեղի ոստիկանությանը։

Կնոջը և նրա եղբորը ձերբակալել են։
Աղբյուրը՝ news.am