Քաղաքական

09.08.2021 21:41


Անկուշտը կամ որկրամոլների իշխանությունը

Անկուշտը կամ որկրամոլների իշխանությունը

Հետաքրքիր է. հայ բանահյուսությունն ինչու է այսքան հարուստ որկրամոլության մասին ասացվածքներով, օրինակ՝ «ծակ աչք», «ծակ ոսկոր», թե լեզվաբաններն ինչ բացատրություն կտան՝ իրենց գործն է, բայց Աժ այսօրվա նիստում քպականների ու նրանցից Արթուր Հովհաննիսյանի ելույթները մի բան ապացուցեցին՝ մեր երկիրը ղեկավարում է որկրամոլների իշխանությունը, որ շատ մոտ ապագայում վերջնականապես ընտրելու է «որտեղ հաց, այնտեղ՝ կաց» կարգավիճակը:

Մեր հզոր բանակի մասին ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի այսօր բոցաշունչ ելույթը բացառապես սննդի, ուտելիքի, ստամոքսի մասին էր: Էհ ճիշտ է, քանի որ այս մարդը բանակում է կուշտ փորով հաց է կերել, ոչինչ, որ նա ճիշտ հակառակն էր պնդում, իբր թե զինվորները նախկինում սոված էին, բայց հո գեղից մարդ կա:

Նրա ելույթից ժամեր էլ չանցավ, երբ իր բանակի ընկեր Հրանտ Ավետիսյանն այս լուսանկարը հրապարակեց. «Ինձանից ձախ նստած պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է, ով այսօր հայտարարեց ու ֆեյսբուքյան իր էջում էլ գրեց որ ինքը սոված զինվորներից մեկն ա էղել։ Նկարը 2009 թվականի է, սեղանն էլ հաստատ սոված մնալու չէր, Արցախն էլ թշնամունը չէր»: Չէ, դուք մի սեղանի պարունակությանը նայեք՝ մսով փլավ, էլ տնական ճաշ՝ կարտոֆիլներն էլ ընտրովի, էլ թարմ միրգ ու կանաչի, էլ հաց ու լավաշ:

Նայում եմ այս քպականին ու միտքս տատուս խոսքն է գալիս. «չէէ, էս տղան «ծակ ոսկորած է»,թե չէ ոնց նայում եմ բանակում կուշտ կերել է, ParaTV-ում էլ լավ կերցնում էին, հիմա էլ իշխանական ամանից է լավ ուտում, բայց էլի էն «ծակ աչքն է» ու էն «ծակ ոսկորը»:

Աղբյուրը՝ 5tv.am

Այս խորագրի վերջին նյութերը