Թուրքական Baykar ընկերությունը մարտական անօդաչու թռչող սարքեր է պատրաստում
Անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ը նոր մանրամասներ է հայտնել իր նորագույն զինված անօդաչու թռչող սարքի մասին, որը նախատեսված է նավերից արձակման համար, գրում է Defense News-ը:
«Bayraktar TB-3-ը, որը դեռ մշակման փուլում է, կլինի ավելի մեծ և ավելի ֆունկցիոնալ մոդել նույն ընտանիքից, ինչպես և TB-2-ը»,-ասել է տեխնոլոգիայի գլխավոր տնօրեն Սելչուկ Բայրաքթարը: «Երբ մենք սկսեցինք այս նախագիծը, ոչ մի ֆիքսված թևավոր անօդաչու թռչող սարք չէր կարող թռնել LHD դասի կարճ թռիչքուղով նավից,- պարզաբանել է նա:- Մենք կարծում ենք, որ TB-3-ը, որը երկար ժամանակ կարող է օդում մնալ և զինված է զինամթերքով, կլրացնի այս ոլորտում առկա բացը»:
Նախատեսվում է, որ նոր TB-3 անօդաչու թռչող սարքերը կտեղադրվեն Թուրքիայում ապագա Anadolu դեսանտային ուղղաթիռային նավի վրա:
Baykar-ում նաև նշել են, որ նավը արձակման բարց համակարգերի կարիք չունի: «Պարզ գլանային համակարգը և փրկարարական ցանցերը բավարար կլինեն անվտանգ թռիչքի և վայրէջքի համար, և այն նույնիսկ կարող է վայրէջք կատարել առանց փրկարարական ցանցի»:
TurDef-ի փոխանցմամբ՝ գլանային համակարգը շարժվելու է էլեկտրական շարժիչով: Վայրէջքի ժամանակ անօդաչուն կպաշտպանվի ցանցերով: Քանի որ պտուտակները գտնվում են հարթակի հետևի մասում, շարժական մասերը չեն վնասվի այս գործընթացում:
Նոր մարտական անօդաչու թռչող սարքը կունենա 1450 կիլոգրամ քաշ և կկարողանա թռնել օրական 24 ժամ: Բացի այդ, TB-3-ը կկարողանա թռնել մեծ բարձրությունների վրա, իսկ դրա թևերը կծալվեն նավի վրա: Առաջին փորձարկումները նախատեսված են 2022 թվականին:
Baykar-ում նաև հայտարարել է, որ ներկայումս մշակման փուլում գտնվող MIUS անօդաչու ինքնաթիռը TB-3-ի հետ միասին կաշխատի LHD Anadolu-ի վրա: MIUS-ի նախատիպը նախատեսվում է գործարկել 2023 թվականին:
Նախագծի ավարտից հետո միաժամանակ առնվազն տասը զինված անօդաչու թռչող սարք կարող է օգտագործվել ռազմական գործողություններում և ինտեգրվել նավի կառավարման կենտրոնին:

Anadolu-ն կկարողանա 30-ից 50 ծալովի թևով Bayraktar TB3 տեղակայել:
Աղբյուրը՝ news.am