Լրահոս

09.08.2021 16:45


Կրակոցներ Երևանում․ կասկածյալը տուժողի նախկին փեսան է

Կրակոցներ Երևանում․ կասկածյալը տուժողի նախկին փեսան է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 7-ին Երևանում հնչած կրակոցների փաստով։ Այդ օրը, ժամը 04։00-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել 42-ամյա Հերմինե Ղ-ն և հայտնել, որ Նոր Խարբերդ գյուղում կրակոցներ են արձակել իր տան ուղղությամբ, վնասելով պատուհանների ապակիները։

Նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ապրեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ կրակոցները եղել են նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում։

Ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։

Նա Երևանի բնակիչ 29-ամյա Ռազմիկ Բարսեղյանն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և ատրճանակը հայտնաբերելու ուղությամբ։

Ռ․ Բարսեղյանը Հերմինե Ղ․-ի նախկին փեսան է։

Այս խորագրի վերջին նյութերը