Լրահոս

09.08.2021 15:35


Հանրապետության հրապարակը ոստիկանական մշտական ուժեղ հսկողության տակ է (տեսանյութ)

Հանրապետության հրապարակը ոստիկանական մշտական ուժեղ հսկողության տակ է (տեսանյութ)

Ամեն օր Հանրապետության հրապարակը հսկում են զրահաբաճկոններով ոստիկաններ, սև, կարմիր բերետներ, պարեկային ծառայողներ, հատուկ միջոցներ գործադրող մեքենաներ։ Հրապարակում բազմաթիվ ոստիկանական ավտոմեքենաներ կան․ շատրվաններին հարակից հատվածը, որը մեկ տարի առաջ հերոսաբար ազատվեց տրանսպորտային միջոցներից, այժմ մշտապես ծանրաբեռնված են ոստիկանական ավտոմեքենաներով։ Այդպես է շաբաթվա բոլոր օրերին և բոլոր ժամերին։ Իսկ երբ բարձրաստիճան պաշտոնյա է գալիս, Հանրապետության հրապարակում շարժվել չի լինում ոստիկանության առատությունից։ Իսկ այսօր մեր երկիր է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Ոստիկանութան մեծաթիվ առկայության մասին կադրերը՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը