Ինչպես հայտնի է, խորհրդարանում գրեթե ռազմական դրություն է հայտարարված։ Ձեռնարկվել են աննախադեպ անվտանգային միջոցառումներ։ Շենքից դուրս լիքը ոստիկաններ են լցված, իսկ շենքի ներքևում ավտոմատավորներ են ԱԺ շենի տարածքի գրեթե ամեն թփի տակ։
Խորհրդարանի շենքում նույնպես զինվորականների պակաս չկա։ Սահմանափակված են լրագրողների իրավունքները, կամ որ նույնն է՝ մեր հանրության տեղեկություն ստանալու իրավունքը։ Լրագրողների շարժը սահմանափակված է։ Մանդատային մեծամասնությունն այդպիսով փորձել է պաշտպանվել ճշմարտությունից։ Նրանք գիտեն իրենց թիմակիցների մտավոր մակարդակը, պատրաստվածության աստիճանը և ուզում են թաքցնել դա՝ ապահովագրվելով անհարմար հարցերից։
ԱԺ դահլիճ մտնելու մուտքերի մոտ մետաղորսիչ սարքեր են տեղադրված․ ստուգում են պատգամավորներին։ Բացառություն է կազմում միայն Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարեց, որ ինքը հատուկ պաշտպանվող անձ է և կարող է մետաղորսիչով չանցնել։
ԱԺ կանոնակարգը սահմանում է, թե ով կարող է գտնվել նիստերի դահլիճում։ Դատելով ամենից՝ մետաղորսիչների առկայությունն Ալենի համար է, քանզի մյուսները ստուգվում են, այդ թվում՝ ՔՊ-ական մեծամասնության ներկայացուցիչները։
Հարց է առաջանում՝ Ալեն Սիմոնյանը ումի՞ց է վախենում։ Չէ՞ որ հենց իրենց առաջնորդ Նիկոլն էր որպես ձեռքբերում ներկայացնում այն, որ 2018-ի հեղափոխությունից հետո իրենք բացել են ԱԺ դարպասները և խորհրդարանի շենքը վերադարձրել ժողովրդին։
Հիմա հավքն իր թևով, օձն իր պորտով չի կարող ԱԺ տարածք մտնել՝ առանց անվտանգության արգելապատնեշը հաղթահարելու։
Ի դեպ, որևէ քննադատության չի դիմանում այն թեզը, թե բա մեր երկրում «հոկտեմբերի 27» է եղել ու դրա համար են անվտանգության միջոցառումները։ Ինչպես հայտնի է, «հոկտեմբերի 27»-ը եղել է 1999-ին, իսկ Նիկոլն ԱԺ շենքի դռները բացել է ու «ժողովրդին նվիրել» 2018-ին հետո։ Բա պոպուլիստական քայլեր անելիս չէի՞ն մտածում «հոկտեմբերի 27»-ի մասին։ Համ էլ՝ «հոկտեմբերի 27»-ի ժամանակ գերակտիվ էին որոշ ՔՊ-ականներ։ Այնպես որ թող դեմագոգիայով չզբաղվեն։ Նույնիսկ «հոկտեմբերի 27»-ից հետո նմանատիպ անվտանգային միջոցառումներ չեն կիրառվել, ինչն, օրինակ, հնարավորություն տվեց «հեղափոխականներին» գույներ արձակող ճարթուկներ մտցնել նիստերի դահլիճ ու շոու բեմադրել։
Իրականությունն այն է, որ ժողովրդի անունը շահարկող ու ժողովրդի անունից խոսող ուժը պատնեշ է կառուցում իրենց ու ժողովրդի միջև։ Եթե դրան գումարում ենք նաև այն վախերը, որոնք դրանց մոտ առաջացել են մեր երկրի գլխին բերած պատուհասից հետո, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Իրոք, որ վախենալու պատճառ ունեն։ Այսքանը։
Ալեն Սիմոնյանը վախեցա՞ծ է

Կորյուն Մանուկյան