Քաղաքական

09.08.2021 12:21


Այս իշխանություններն Արցախի վերաբերյալ հարցերում ձեռնպահ են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Այս իշխանություններն Արցախի վերաբերյալ հարցերում ձեռնպահ են. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Երկակի ստանդարտը շատ ակնհայտ է, տեսնում եմ՝ ենթադրենք իմ կամ իմ գործընկերների ելույթ ունենալուց որոշակի ձայներ, աղմուկ է լինում, բայց որևէ կարգապահական միջոց չի ձեռնրկվում: Երբ դա արվում է ընդդիմադիր ցանկացած մի գործչի կողմից, ապա անմիջապես ոչ միայն արձագանք է լինում, այլ մի հատ էլ կարգապահական միջոց է կիրառվում, սա կարծես մի քիչ աբսուրդային լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Կարգապահական միջոցի կիրառումը բացառիկ միջոց է, որն այնպիսի մի արտառոց իրավիճակ պետք է լինի, որ սկսվի դրա կիրառումը՝ սկսելով հենց նախազգուշացումից: Օրենքը նաև ասում է, որ նվազից դեպի ավելի խիստը պետք է գնալ, բայց ենթադրենք մեկ ձայն լսվում է, դրա համար կարգապահական միջոց է կիրառվում, որը նույն կերպ երբեք չի արվում այլ ուժի ներկայացուցչի նկատմամբ, սա առնվազն նորմալ աշխատանքային պայման չէ»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը