Դատարանը բեկանել է Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնել պարտավորեցնող դատական ակտը
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատական ակտը բեկանվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանիիրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։
Դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Մակագրման գործընթացի վերաբերյալ մտահոգությունների հիման վրա փաստաբանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր, դատավոր Արղամանյանը շարունակել է քննել բողոքը և մերժել այն։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։
Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկով վիճարկվում էր քրեական գործի հարուցումը, մյուս բողոքով՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։Երկու բողոքներով էլ բարձրացվել է գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե, ինչը հաստատվել էր նաեւ առաջին ատյանի դատարանի որոշմամբ։
Արձանագրենք, որ մամուլին տեղեկությունների համաձայն՝ դատախազության համար ցանկալի որոշումը կայացրած Մհեր Արղամանյանի որդին եւս հավակնում է դառնալ դատավոր ու արդեն քննություն է հանձնել նոր ձեւավորվող դատարանի համար կազմակերպված քննության ժամանակ։ Եւ կարծիք կա, որ մատուցված ծառայությունների համար Արղամանյանը կխրախուսվի։ Այս տեղեկատվությունը չի հերքվել։
Դատարանը բեկանել է Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնել պարտավորեցնող դատական ակտը
ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատական ակտը բեկանվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ պարտավորեցնելով վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի կատարվել։
Դատախազությունը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին։ Մակագրման գործընթացի վերաբերյալ մտահոգությունների հիման վրա փաստաբանները դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր, դատավոր Արղամանյանը շարունակել է քննել բողոքը և մերժել այն։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։
Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշման դեմ երկու բողոք է ներկայացվել, որոնցից մեկով վիճարկվում էր քրեական գործի հարուցումը, մյուս բողոքով՝ Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Երկու բողոքներով էլ բարձրացվել է գործառութային անձեռնմխելիության հաղթահարման անհրաժեշտությունը։ Փաստաբանի դիտարկմամբ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, վարույթն անթույլատրելի էր ի սկզբանե, ինչը հաստատվել էր նաեւ առաջին ատյանի դատարանի որոշմամբ։