Աշխարհ

09.08.2021 11:46


Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել 2 երկրաշարժ

Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել 2 երկրաշարժ

Այսօր առավոտյան Վրաստանի տարածքում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդվում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ժամը 07:24-ին 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սամեբա գյուղի մոտ՝ Դմանիսի քաղաքից 25 կիլոմետր հարավ-արևմուտք: Միջին ուժգնության երկրաշարժի օջախը գտնվում էր 9 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Դրան հաջորդել է մեկ հետցնցում (երկրորդ ցնցում). ուղիղ կես ժամ անց նույն գոտում տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում տեղի է ունեցել ավելի քան 1,2 հազար երկրաշարժ: Դրանցից շատերը գրանցվել են Ջավախքի լեռնաշղթայի տարածքում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը