Լրահոս

09.08.2021 11:30


Երևանում նոր կառուցվող ճանապարհին 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է Caterpiller մակնիշի էքսկավատորին․ կա վիրավոր․ Opel-ը վերածվել է մետաղի ջարդոնի

Երևանում նոր կառուցվող ճանապարհին 25-ամյա վարորդը Opel-ով բախվել է Caterpiller մակնիշի էքսկավատորին․ կա վիրավոր․ Opel-ը վերածվել է մետաղի ջարդոնի

Երեկ, օգոստոսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում 25-ամյա Արտաշես Ազարյանը Նազարբեկյան թաղամասից դեպի Հարավ Արևմտյան թաղամաս տանող նորակառույց ճանապարհի՝ Շահումյան 16 փողոցի թիվ 162/1 հասցեի մոտ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով բախվել է 44-ամյա Բաբկեն Բաբայանի վարած Caterpiller մակնիշի էքսկավատորին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով, այնուհետև՝ Opel-ը հարվածել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Ազարյանը, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Պետրոլ Օիլ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Opel-ը և փակել գազաբալոնի փականը, քանի որ բախման հետևանքով մեքենան վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ գազաբալոնն ու անվահեծաններից մեկը կոտրվել են։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը