Լրահոս

09.08.2021 11:24


3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232 297-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4653 է:

Անցած մեկ օրում չի գրանցվել կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք: Օգոստոսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1127 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5780-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 191 է, ընդհանուր առողջացածներինը՝ 221 407, փաստացի բուժվողներինը՝ 5110: Մեկ օրում արվել է 4458 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 396 508 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը