Նշեք Հայաստանում այն աշխարհագրական կետերը, որոնք համարում եք ամայի տարածքներ. Քրիստինե Վարդանյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (տեսանյութ)
Նշեք Հայաստանի Հանրապետությունում այն աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ձեզ որ լսենք, չուտենք-չխմենք, լսենք, Հայաստանում իդեալականին մոտ վիճակ է, մի 2 իրավական խնդիրներ կան, որոնք կուղղենք ու արդեն ամեն ինչ լավ կլինի։ Ցավոք, մենք ձեր ու ՔՊ-ի իրականությունում չենք։ Մայիսի 17-ին հանրային քննարկման ժամանակ ասել եք՝ մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ։ Խնդրում եմ՝ կոնկրետ ասել՝ ի՞նչ նկատի ունեք ամայի տարածքներ ասելով, նշել այդ աշխարհագրական կետերը, որոնք դուք համարում եք ամայի տարածքներ։ Երկրորդը, ե՞րբ եք հասցրել փոխել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որով ամրագրվում է, որ ՀՀ ԶՈԻ-երն ապահովում են ՀՀ-ի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,-ասաց Վարդանյանը։
Վլադիմիր Վարդանյանն էլ պատասխանեց, որ նոր իրավակարգավորումների պահանջն ավելանում է, և պետք է առաջ ընդանալ. «Այդ ուտել-չխմելու հետ կապված հարցը շատ վատը է, և կերեք, և խմեք, առողջությանը դա վնաս կարող է պատճառել։ Ես երբեք վարդագույն ակնոցներով չեմ նայել իրավական ակտերին։ Հստակ հասկանում ենք, որ օրենսդրական գործընթացն այնպիսին է, որ ինքն անդադար է, որովհետև հասարակական հարաբերությունները զարգանում են, նոր իրավակարգավորումների պահանջ է ավելանում, և մենք պետք է ընդանանք առաջ»։
Անդրադառնալով «ամայի տարածքների» մասին հարցին՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Տարածք, որը որևիցե մեկին չի պատկանում դոկտրինան ձեր ծանոթ պետք է լինի, խոսքը վերաբերում է կղզիներին, որոնք կարող են առաջանալ հրաբուխից, ինչ-որ մի տեղ։ Ինչը վերաբերում է ՀՀ ԶՈՒ-երի դերակատարությանը, ապա 14-րդ հոդվածը ես չէ, որ պետք է վերացնեմ, ՀՀ ԶՈՒ-երը պետք է կատարեն իրենց սահմանադրական պարտականությունը, չի կարելի նենգափոխել իմ խոսքերը, չի կարելի է կոնտեքստից առանձնացնել իմ խոսքերը, չի կարելի ինձ մեղադրել նրա մեջ, որ ես, ըստ էության, կոչ եմ արել, որպեսզի մենք ունենանք ներքին կոնսոլիդացիա, որը հնարավորություն կտա էլ առավել արդյունավետ պաշտպանել մեր սահմանները»։
Քրիստինե Վարդանյանն ասաց, որ Վլադիմիր Վարդանյանն, ըստ էության, խուսափեց պատասխանել իր հարցին. «Թեկուզ ձեր բերած կղզիների օրինակով ասեք՝ արդյոք կա՞ ՀՀ-ում աշխարհագրական կետ, որը դուք համարում եք ամայի տարածք, որն ինչ-որ պայմաններում ՀՀ բանակը չպետք է պաշտպանի։ Չեք ուզում կոնտեքստից կտրվի ու այսպիսի պատմություն դառնա, կարող եք ներողություն խնդրել, ասել, որ սխալ եք արտահայտվել»։
Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց, որ ՀՀ պետական սահմանում գտնվող ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո. «Ինձ թվում է՝ ներողություն ոչ թե ես պիտի խնդրեմ, այլ ձեր խմբակցության այլ անդամ և այլ հարցի հետ կապված։ Բայց ես ասում եմ հետևյալը, ՀՀ պետական սահմանում գտնվող ցանկացած թուփ գտնվում է ՀՀ բանակի պաշտպանության ներքո»։

Աղբյուրը՝ news.am