Օլիմպիական ջահը փոխանցվել է Ֆրանսիային. Մակրոնը Էյֆելյան աշտարակի գագաթից ողջունել է միջոցառմանը հետևողներին (լուսանկար)
Տոկիոյում Օլիմպիական խաղերի փակման արարողությունից հետո օլիմպիական ջահը փոխանցվել է Ֆրանսիային, որի մայրաքաղաք Փարիզում 2024-ին կկայանան հաջորդ Օլիմպիական խաղերը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հրճվող ամբոխի հետ, Էյֆելյան աշտարակի գագաթից ողջունել է Խաղերի երկրպագուներին, մինչդեռ Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն Տոկիոյում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախից ստացել է Օլիմպիական դրոշը:
2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը մեկնարկել էին հուլիսի 23-ին: Դրանց մասնակցել է շուրջ 12 500 մարզիկ, որոնք պայքարում էին 33 մարզաձևերում 339 մեդալի համար:
Խաղերն ի սկզբանե պետք է տեղի ունենային դեռ 2020 թվականին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով հետաձգվել էին մինչև այս ամառ: