Լրահոս

09.08.2021 09:14


Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ (տեսանյութ)

Արցախցիները Անդրեի հետ երգեցին իրենց հիմնը. հանդիպումը կայացավ (տեսանյութ)

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր` օգոտսոսի 8-ին, տեղի ունեցավ երգիչ Անդրեի հանդիպումը արցախցիների հետ:

Ստեփանակերտի հրապարակում հավաքված արցախցիները երգչին խնդրեցին կատարել Արցախի հիմնը:

«Հիմնը՞ ... Չէ, օրհներգը դուք էլ պիտի երգեք, միասին պետք է երգենք: Օրհներգի կատարումից հետո կիջնենք ր մեր հարգանքի տուրքն ու մոմավառությունը կատարենք մեր տղերքի հուշարձանին:

Դե, եկեք միասին մեր Արցախի, մեր Հանրապետության օրհներգը: Այն դեռ կա դեռ կա, և մենք էլ կանք: Եվ մեր հանրապետությունն էլ դեռ կա:

Եկեք չմոռանանք, որ այս օրհներգը գրվել է 90-ականներին: Այն ժամանակ ևս շատ դժվար օրեր էինք ապրում, բայց....

Եկեք միասին երգենք, ես միայնակ չեմ կարող»,-ասել է Անդրեն, ինչից հետո միասին կատարել են հիմնը:

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։

«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան...»,- ասել էր քաղաքացին։

Նշենք, որ օգոստոսի 8-ին , ժամը ՝ 20,00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված է երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը