Քաղաքական

08.08.2021 21:25


Իրենք աներես ու աննամուս են. ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրը` Տրդատ Սարգսյանի մանդատ վերցնելու մասին

Իրենք աներես ու աննամուս են. ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրը` Տրդատ Սարգսյանի մանդատ վերցնելու մասին

Իրենք աննամուս են, նախկինենրին բան կասեն, բայց մի բան էլ տվեցին, անցան, աներես ու աննամուս են: Այսպես արձագանքեց մոտ 2 տարի առաջ Եղեգնաձորում ծեծի ենթարկված եւ մինչ օրս կոմայում գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` լսելով այն մասին, որ միջադեպին ականատես Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանն այժմ էլ պատգամավորական մանդատ է վերցրել:

«Իրենք աննամուս են, նախկիներին բան կասեն, բայց մի բան էլ տվեցին, անցան, աներես ու աննամուս են: Դա ամենասխալ բանն է հենց նիկոլիկի կողմից, ինքը ամեն ձեւ ուզում է ապացուցել, որ իր համար միեւնույն է, դե պարզ է, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ Տրդատը Նաիրի Սարգսյանի բարեկամն է, Նաիրին էլ Նիկոլի պոչն է: Իրենց ղեկավարությունն էլ արդեն պարզ է, էլ բան էլ չունեմ ասելու, թեկուզ իրենց պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ մեզ խոստացել է, որ պատժվելու է մեղավորը, ով ուզում է լինի»,-ասաց նա:

Կարեն Մխխիթարյանը նաեւ հայտնեց, որ մյուս դատական նիստին հարցաքննվելու է նաեւ Տրդատ Սարգսյանը:

Արա Մխիթարյանը 1 տարի 11 ամիս է, ինչ կոմայի մեջ է։ Նա այժմ ստանում է հաշմանդամության թոշակ եւ զինվորական թոշակ, որը, հարազատների խոսքով, չի բավականացնում նրա խնամքի ծախսերին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։

Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը