Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը. Խաղերն արդեն պատմություն են
Տոկիոյում ավարտվեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման արարողությունն սկսեց պատվիրակությունների մուտքով, որտեղ Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր:
Տոկիո-2020-ի փակման արարողությունը լի էր երաժշտական դադարներով և փոքրիկ ներկայացումներով: Փակման արարողություն ընթացքում պարգևատրվեցին Մարաթոնյան վազքի կանանց և տղամարդկանց մրցաշարի գաղթողները: Պարգևատրությունը կատարեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք: Մարաթոնյան վազքում հաղթողները Քենիայի ներկայացուցիչներն էին:
Հատուկ տեսանյութով ներկայացվեց խաղերի կամավորների աշխատանքը, որոնց մեծամասնությունը հենց Ճապոնիայից էին. այլ երկրներից կամավորները քիչ էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:
Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին:
«Տոկիոյի Օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա: Առանձնակի շնորհակալություն կամավորներին»,- ասաց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ, և դրանով զբաղեցրել 47-րդ տեղն ընդհանուր մեդալային հաշվարկում։
Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը. Խաղերն արդեն պատմություն են
Տոկիոյում ավարտվեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փակման արարողությունն սկսեց պատվիրակությունների մուտքով, որտեղ Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր:
Տոկիո-2020-ի փակման արարողությունը լի էր երաժշտական դադարներով և փոքրիկ ներկայացումներով: Փակման արարողություն ընթացքում պարգևատրվեցին Մարաթոնյան վազքի կանանց և տղամարդկանց մրցաշարի գաղթողները: Պարգևատրությունը կատարեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք: Մարաթոնյան վազքում հաղթողները Քենիայի ներկայացուցիչներն էին:
Հատուկ տեսանյութով ներկայացվեց խաղերի կամավորների աշխատանքը, որոնց մեծամասնությունը հենց Ճապոնիայից էին. այլ երկրներից կամավորները քիչ էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:
Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին:
«Տոկիոյի Օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա: Առանձնակի շնորհակալություն կամավորներին»,- ասաց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Փակման արարողությունը եզրափակվեց կրակի մարման արարողությամբ: