Լրահոս

08.08.2021 11:55


Վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան ու դիմել փախուստի

Վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան ու դիմել փախուստի

Օգոստոսի 6-ին, ժամը 11.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը