Լրահոս

08.08.2021 12:31


Հայտնի է, թե ով է ծեծի ենթարկել Աջափնյակի փոխթաղապետին

Հայտնի է, թե ով է ծեծի ենթարկել Աջափնյակի փոխթաղապետին

Ոստիկանությունը պարզել է, թե ով է ծեծի ենթարկել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 30-ամյա Արտակ Հակոբյանին։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածվում է Երևանի բնակիչ, 20-ամյա Գեորգի Գալստյանը։

Կայքը գրում է, որ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն իրեն հասցված մարմնական վնասվածքների առնչությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը