Քաղաքական

08.08.2021 09:09


Մեկ անձից անհետաձգելի գնումներ. իշխանությունը պատրաստվում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառմամբ բողոքարկումների

Մեկ անձից անհետաձգելի գնումներ. իշխանությունը պատրաստվում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառմամբ բողոքարկումների

Ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը, որպես անհետաձգելի հարց՝ կառավարության հավանությանն է ներկայացրել մեկ անձից գնման վերաբերյալ նոր նախագիծ, որով գործադիրը թույլատրել է Ֆինանսների նախարարությանը 16 միլիոն դրամի մեկ անձից գնում կատարել «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» ՍՊԸ-ից՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լրացուցիչ աշխատասենյակներ առանձնացնելու և դրանք վերանորոգելու համար:

Այն, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թիվն ավելացել է, հայտնի է դեռևս 2021 թվականի մարտի 6-ից։

Բնականաբար, դատավորների թվի ավելացումը ենթադրում էր նաև նոր աշխատասենյակների առանձնացում և աշխատանքային պայմանների ստեղծում, սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց մարտ ամսից այդ հարցով չեն զբաղվել, օրենքով սահմանված կարգով գնման մրցույթներ չեն հայտարարել: Շինարարական ընկերությունները, փաստորեն, հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մրցույթի, գնանշում անելու, և հիմա՝ վերջին պահին, որոշում է կայացվել գնումը կատարել մեկ անձից։

Ինչո՞ւ վերջին պահին, որովհետև, ըստ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած նախագծի հիմնավորման, ներկայումս ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում արդեն իսկ ստացվել են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործեր և հնարավոր են դրանց քննության արդյունքում կայացված դատական ակտերի դեմ համապատասխան բողոքներ, ուստի անհետաձգելի է դրանց քննության իրականացման պատշաճ ապահովումը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը