Լրահոս

07.08.2021 20:47


Տավուշում վթարի է ենթարկվել Սամվել Ալեքսանյանին պատկանող Scania-ն, որը 23 տոննա ցորեն էր տեղափոխում. կա վիրավոր

Տավուշում վթարի է ենթարկվել Սամվել Ալեքսանյանին պատկանող Scania-ն, որը 23 տոննա ցորեն էր տեղափոխում. կա վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ջրաղացպանյանը՝ Նոյեմբերյան բնակավայրի Երևանյան փողոցում, իր վարած Scania մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 23 տոննա ցորենով, որը պատկանում է հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին:

Այս խորագրի վերջին նյութերը