Այն, ինչ անում է իմքայլական խմբակցությունն ազգային ժողովում, պարզապես էժան շոու է։
Նախ անգրագետ թատրոն էր ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության ամբողջ սցենարը։ Մանկապարտեզի փողկապավոր սաներ կարծես լինեին իշխանական գործիչները, որոնք կազմակերպված ձևով անվավեր էին դարձնում քվեաթերթիկները, հետո մեղքը բարդում ընդդիմության վրա, թե՝ դուք ձայն չեք տալիս, քա՞նի հատ ձայն եք ուզում տանք և այլն։ Փորձում էին գործարք առաջարկել։ Պարզ է, որ իրենց արածը երեխայություն էր։ Միայն այն բանից հետո, երբ հասկացան, որ ընդդիմությունը չի նահանջի իր թեկնածուի հարցում և հասկացան, որ ընդդիմության համար մեկ է՝ կընտրեն, թե ոչ, մանավանդ որ այդ պաշտոնում ընդդիմության թեկնածուին ընտրելը իշխանության պարտավորությունն էր, ստիպված իշխանությունն ինքը նահանջեց։ Չէր ուզում Իշխան Սաղաթելյանին տեսնել ԱԺ փոխնախագահի պաշտոնում, բայց ստիպված ընտրեց։ Սա ընդդիմության առաջին հաղթանակը կարելի է համարել 8-րդ գումարման խորհրդարանում։
Իշխանության հաջորդ թատրոնը երևաց և շեշտենք՝ իշխանության պարտությունը գրանցվեց Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու առաջարկը քննարկելու ու մերժելու ժամանակ։
Կապիտուլյացիա տեսած, Արցախի մեծագույն մասը կորցրած և մյուս մասը վտանգի տակ գտնվող Հայաստանը, որը համարվում է Արցախի անկախության ու անվտանգության երաշխավոր, պարտավոր է ունենալ Արցախի հարցերով զբաղվող հանձնաժողով։ Դժվար էր պատկերացնել որևէ հայի, որ դեմ կլիներ այս հանձնաժողովի գաղափարին։ Պարզվեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է։ Հիմնավորումներն աբսուրդ են․ «Եթե այդ հանձնաժողովը ստեղծում ենք, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կփակվի», «Եթե Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծենք, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները քիչ են, չեն կարող բոլոր հանձնաժողովներում անդամ ունենալ», «Եթե հանձնաժողովը ստեղծենք, չենք կարող Արցախի հետ միջխորհրդարանական կապերը զարգացնել» և այլն և այլն աբսուրդ մտքեր։ Ու շեշտում են, որ հանձնաժողով թեև չեն բացում, բայց սիրում են Արցախը, առաջնային տեղ են տալիս և այլն։ Իսկ ո՞նց եք սիրում, ինչպե՞ս է առաջնային։ Իսկ գուցե առաջնային հանձնելու ենթակա՞։
Հայաստանի պատմության մեջ որևէ պատգամավոր նման մերժում չէր անի, ոչ մեկը՝ սկսած ՀՀՇ-ից մինչև ԼՀԿ։ ՔՊ-ն մերժեց ու հասկանալի է, թե ինչ է կատարվում։ Այո, Նիկոլ Փաշինյանի կուսակցության թողած հետագիծը նայելով՝ հասկանալի է դառնում, որ իրենք ոչ մի դեպքում կողմ չէին քվեարկի այդ հանձնաժողովի ստեղծմանը։ Այս կուսակցության ղեկավարն առանց մեկ վայրկյան մտածելու, առանց ծանր ու թեթև անելու, առանց թիմի հետ անգամ քննարկելու, գշերվա կեսին Արցախի 76 տոկոսը հանձնեց թշնամուն։ Եթե էս մարդկանց քաղաքականությունը Արցախը հանձնելն է, ինչո՞ւ պետք է շահագրգիռ լինեն բացելու Արցախի հարցերով հանձնաժողով, որտեղ պետք է քննարկեն երկու երկրների հետ սերտ կապերը, Արցախին օգնելը, վիճակից դուրս գալը, համատեղ օրենսդրական նախաձեռնությունները և այլն։
Եթե ընդդիմությունը առաջադրում էր հանձնաժոցվոը, հասկանալի է, չէ՞, որ ընդդիմությունը նաև ղեկավարելու էր։ Հասկանալի է, չէ՞, որ չէր կարող այդ հանձնաժողովը չանդրադառնալ 44-օրյա պատերազմին ու կապիտուլյացիային, պետք է հենց ականատեսների՝ Արցախի Հանրապետության պատգամավորների հետ քննարկումներ անցկացներ։ Իսկ Նիկոլի իշխանությանը պե՞տք է ճշմարտության վերհանումը։ Այս որակի իշխանությանը պե՞տք է դա, Նիկոլին, որը շուտով մեկ տարին կլրանա, որ Արցախ ոտք չի դրել, Արցախի հարցերով հանձնաժողով պե՞տք է։ Դա նրա համար պարզապես գլխացավանք էր լինելու, ինչպիսի գլխացավանք, որ Արցախն ինքն էր։ Էս մարդիկ Արցախը տալիս են, դուք ասում եք՝ եկեք հանձնաժողով ստեղծենք, կապերը խորացնենք․․․
Դե թող ընդդիմությունն առաջարկեր ստեղծել «Արցախի մնացած մասը շուտափույթ հանձնելու աշխատանքների նախապատրաստման, այսպես կոչված՝ անկլավները հանձնելու հանձնաժողով», կտեսնեիք, թե ինչպես այս ՔՊ-ականները միաձայն կողմ կքվեարկեին։
Էս մարդկանց քաղաքականությունն է՝ հանձնենք Արցախը, որ պատերազմ չլինի, հանձնենք, որ Սերգոն լավ ապրի և այլն և այլն։
Խորհրդարանում, որտեղ կան թրքասերներ, թուրքերի հետ դասագիրք կազմողներ, մարդիկ, որոնք մասնակցում են Ադրբեջանի հետ կոնֆերանսի ու ասում են, թե կարևոր չէ ում է պատկանում Արցախը, մարդիկ, որոնք ասում են՝ Տավուշում, Գեղարքունիքում կան ադրբեջանական գյուղեր, որ պետք է հանձնենք, էդ այդ մարդկանցից, այդ մարդիկ իր շարքերում ունեցող քաղաքական ուժից դուք լուրջ ակնկալում էիք կողմ քվեարկել Արցախի հարցերով հանձնաժողովի՞ն։
Եթե Արցախը հանձնում են, հանձնաժողվն ի՞նչ են անում

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today