Տավուշում վարկային կազմակերպության վրա նռնակով հարձակվողը 31-ամյա իջևանցի է
Բացահայտվել է Տավուշում վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում։ Նշվում է, որ տղամարդը ներխուժել էր «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ և աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել գումար։ Պահանջված գումարը չստանալով՝ նա դիմել էր փախուստի:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Իջևան քաղաքի բնակիչ է՝ 31 տարեկան:
«Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելով հանցագործության կատարման ժամանակ հագին եղած հագուստը, դիմակը, ինչպես նաև հայտնել, որ հանցագործության գործիք հանդիսացող նռնակը նետել է Աղստև գետը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ-ից հայտնում են, որ նույն օրը կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն։ Այդ գործողությունների ընթացքում տղամարդը ճշտորեն վերարտադրել է դեպքի հանգամանքները և մատնացույց արել գետի այն հատվածը, որտեղ նետել է նռնակը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (Ավազակություն՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տավուշում վարկային կազմակերպության վրա նռնակով հարձակվողը 31-ամյա իջևանցի է
Բացահայտվել է Տավուշում վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ժամը 03:37-ի սահմաններում։ Նշվում է, որ տղամարդը ներխուժել էր «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ և աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով պահանջել գումար։ Պահանջված գումարը չստանալով՝ նա դիմել էր փախուստի:
«Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելով հանցագործության կատարման ժամանակ հագին եղած հագուստը, դիմակը, ինչպես նաև հայտնել, որ հանցագործության գործիք հանդիսացող նռնակը նետել է Աղստև գետը»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՔԿ-ից հայտնում են, որ նույն օրը կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն և քննչական փորձարարություն։ Այդ գործողությունների ընթացքում տղամարդը ճշտորեն վերարտադրել է դեպքի հանգամանքները և մատնացույց արել գետի այն հատվածը, որտեղ նետել է նռնակը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով (Ավազակություն՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով):
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աղբյուրը՝ armeniasputnik.am