Զինվորների համար ընկույզ վաճառող փոքրիկ Վահեն վիրահատվել է
Պատերազմի օրերին ընկույզ վաճառող 7-ամյա Վահեն վիրահատվել է: Այս մասին հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնը:
Հաղորդագրության մեջ ասվում է․
«Հիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար:
Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը: Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում:
Վահեի հետ զրույցում պարզեցինք, որ շուտով եղբայր է ունենալու, անունը ինքն է որոշել՝ Մոնթե: Անհամբեր սպասում է եղբոր ծննդին:
Մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է՝ հետախույզ է դառնալու: Շնորհակալ ենք Վահեի ծնողներին նման հրաշալի, հայրենասեր որդի դաստիարակելու համար, իսկ Վահեին մաղթում ենք առողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն»: