Դեսպանների նշանակման «հակառակ կողմը»․ վերջին նշանակումները դժգոհություններ են առաջացրել տեղի հայ համայնքներում․ «Փաստ»
«Շարունակվում են փոփոխությունները դիվանագիտական համակարգում, այդ թվում՝ փոփոխվում են տարբեր երկրներում Հայաստանի դեսպանները։
«Փաստ» թերթի տեղեկություններով, տեղերում հայ համայնքի ներկայացուցիչները բավականին լուրջ դժգոհություններ ունեն իշխանությունների կողմից նշանակվող նոր դեսպաններից։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում բավականին վատ է ընդունվել ԱՄՆ-ի հայ համայնքի մեծ մասի, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հայկական ակտիվ հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։
Թերթի տեղեկություններով, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Ուկրաինայում, թե՛ մի քանի այլ երկրներում հիմնական դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նշանակումները բացառապես քաղաքական են, ընդհանրապես չեն բխում հայ համայնքների շահերից, ավելին՝ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մի քանիսը թերթին ասել են, որ Մակունցն այն կերպարը չէ, որ կարողանա լուծել ԱՄՆ-ի հայ համայնքի խնդիրները։ Արդեն իրականություն դարձած ու սպասվող՝ քաղաքական դեմքերի նշանակումները, բացի հասարակությունից, մեր տեղեկություններով, լուրջ դժգոհություն են առաջացրել նաև հայ դիվանագետների շրջանում, քանի որ դիվանագիտության և միջազգային հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեցող անձանց օրվա իշխանությունները շռայլորեն շնորհում են դեսպանի բարձր կոչում, ինչն ուղղակի վիրավորական է ոլորտում բազմամյա վաստակ ունեցող անձանց համար»։