Այս 8-րդ գումարման Ազգային ժողովը ծնունդն է այն ողբերգության, որը տեղի է ունեցել Արցախում. Արմեն Գևորգյան (տեսանյութ)
2018 թվականի ապրիլի 9-ից ամբողջ ծավալով գործողության մեջ մտավ այսօրվա գործող ՀՀ Սահմանադրությունը, որն ըստ էության, փոխեց պետական ինստիտուտների կարգավիճակը և էությունը: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
«Համակարգաստեղծ ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունում դարձավ ՀՀ Ազգային ժողովը, որը ցավոք սրտի, ըստ իմ գնահատականների՝ առնվազն գոնե մինչև այս գումարման ԱԺ-ն, իր հիմնական գործառույթը տարբեր պատճառներով չի կատարել, որովհետև ըստ էության, շատերի մոտ կա տպավորություն, որ Ազգային ժողովի հիմնական գործառույթը այսօրվա կարգավիճակով օրենքներ ընդունելն է միայն: Ո՛չ, 88-րդ հոդվածի 1-ին կետը, որտեղ գրված է գործառույթների մասին, Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, այսինքն այն առաջին հերթին քաղաքական մարմին է:
2-րդ կարևորագույն գործառույթը վերահսկողական գործառույթն է: Ես ինձ թույլ տվեցի այս մի քանի օրերի ընթացքում ուսումնասիրել, թե ինչպես ենք մենք կարողացել վերահսկողական ավանդույթներ ձևավորել, այդ թվում նաև 2018 թվականից հետո և ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ մենք մեր պետական համակարգում վերջին երեք տարիների ընթացքում ունեցել ենք արդյունավետ խորհրդարանական վերահսկողական կայացած ավանդույթներ»:

Աղբյուրը՝ yerevan.today