Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրի տներից մեկում, հայտնաբերվել է դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու դի
Այսօր, օգոստոսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ տան ներսում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ո ստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդու դի, ում ինքնությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել է քննչական խումբ։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են սպանություն կատարած ենթադրյալ կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։