Աշխարհ

06.08.2021 21:45


Սիբիրի քարանձավում առյուծի ձագերի՝ լավ պահպանված 2 բրածո է հայտնաբերվել՝ իրարից 15 000 տարվա տարբերությամբ (լուսանկար, տեսանյութ)

Սիբիրի քարանձավում առյուծի ձագերի՝ լավ պահպանված 2 բրածո է հայտնաբերվել՝ իրարից 15 000 տարվա տարբերությամբ (լուսանկար, տեսանյութ)

Սիբիրի սառցակալած արկտիկական քարանձավներից մեկում առյուծի ձագերի բրածո են հայտնաբերել, որոնք այնքան լավ են պահպանվել, ասես կենդանիները հանգիստ քնած լինեն:

Նշվում է, որ բրածոն, որին տրվել է Սպարտա անունը, մեկն է 2017-18 թվականներին հայտնաբերված երկու կորյունից: Ինչպես ներկայացնում է CNN-ը, մասնագետները նշել են, որ թեև կենդանու ոսկեգույն մորթին ցեխոտված է եղել, այն ընդհանրապես վնասված չէ: Բացի այդ, կենդանու ատամները, մաշկը, հյուսվածքները և օրգանները մումիֆիկացված վիճակում են, բայց ամբողջական են մնացել:

Մասնագետները պարզել են, որ կենդանին ապրել է 28 000 տարի առաջ: Անհավանականորեն լավ պահպանված մարմինն ուսումնասիրող գիտնականը նշել է, որ կորյունի եղունգները դեռ բավականին սուր են:

Սկզբում մասնագետները ենթադրում էին, որ 2 կենդանին նույն ընտանիքից են եղել, քանի որ հայտնաբերվել են իրարից ընդամենը 15 մետր հեռավորությամբ: Սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք տարբեր տարիքի են եղել՝ մոտ 15 000 տարվա տարբերությամբ:

Ռադիոածխածնային քննությունը թույլ է տվել մասնագետներին ենթադրվել, որ մյուսը, որին անվանել են Բորիս, ավելի քան 43 000 տարեկան է:

Երկու ձագն էլ 1 կամ 2 ամսական են եղել: Դեռևս հասկանալի չէ, թե ինչպես են դրանք սատկել: Ճապոնացի և ռուս մասնագետներից կազմված գիտական թիմի կարծիքով՝ որևէ նշան չի հայտնաբերվել, որ առյուծի ձագերը գիշատիչների զոհ են դարձել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը