Կոտայքի մարզում բախվել են «Յաշիկն» ու սմբուկով բարձված Ford-ը․ վերջինը կողաշրջվել է
Այսօր, օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Mercedes G 55 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Transit-ը, որը բարձված է եղել սմբուկով, կողաշրջվել է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինն օգնության է հասել այդ պահին աշխատանքից դեպի Թալին մեկնող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկ Հենրիկ Հովհաննիսյանը։
Վերջինս նաև իր ընկերների հետ օգնել են, որպեսզի կողաշրջված ավտոմեքենան քարշակով դարձի բերվի և տեղափոխվի անվտանգ վայր։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։