Լրահոս

06.08.2021 14:38


Սիսիանի բժշկական կենտրոնում 2-րդ հարկի բետոնե պանելներն ընկել են առաջին հարկի պանելների վրա

Սիսիանի բժշկական կենտրոնում 2-րդ հարկի բետոնե պանելներն ընկել են առաջին հարկի պանելների վրա

Այսօր, օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնի տնօրեն Գրիգորյանից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, որ «Սիսիան» բժշկական կենտրոնում տեղի է ունեցել փլուզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել կիրակի օրը, օգոստոսի 1-ին, ժամը 17։00-ի սահմաններում։

Փլուզման հետևանքով 2-րդ հարկի բետոնե պանելները պոկվել, ընկել են 1-ին հարկի բետոնե պանելների վրա։ Այնուհետև պանելները հայտնվել են նկուղային հարկում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գլխավոր բժիշկ Գրիգորյանը հայտնել է, որ փլուզումը եղել է «Սիսիան» բժշկական կենտրոնում, սակայն այդ կենտրոնը տևական ժամանակ է չի գործում, քանի որ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կազմակերպել են շենքի հիմնանորոգման աշխատանքներ, և բարեբախտաբար, դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ հանգստյան օրը, երբ ներսում աշխատակիցներ չեն եղել։ Հակառակ դեպքում փլուզումը ողբերգական ավարտ կունենար։

Փաստի առթիվ նյութեր են նախապատարստվում։

Այս խորագրի վերջին նյութերը