Քաղաքական

06.08.2021 14:28


ՔՊ-ի վերաբերմունքը Արցախի հանդեպ. 71-ից ընդամենը 17 պատգամավոր է ներկա Արցախի հարցով հանձնաժողովի հարցի քննարկմանը

ՔՊ-ի վերաբերմունքը Արցախի հանդեպ. 71-ից ընդամենը 17 պատգամավոր է ներկա Արցախի հարցով հանձնաժողովի հարցի քննարկմանը

Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 անդամներից Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա էր ընդամենը 17 պատգամավոր. հայտնում է Yerkir.am-ը:

Սա ցույց է տալիս իշխանության անլուրջ վերաբերմունքը Արցախի ճակատագրի հանդեպ:

Բնականաբար՝ Արցախի 75 %-ը (մեծագույն մասը՝ առանց կրակոցի կամ ձևական պատերազմով) թշնամուն, իսկ մնացած հատվածը ռուս խաղաղապահներին հանձնած Փաշինյանական խունտան, հավանաբար՝ կարծելով, թե Արցախի հարցն այլևս լուծված է, այլևս կարևոր չի համարում Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ ներկա գտնվել ԱԺ նիստերի դահլիճում ու մտահոգվել արցախահայերի խեղված ճակատագրերի հարցով:

Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է որշման նախագիծ, որով առաջարկվում է Ազգային ժողովում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Առաջարկին միացել է նաև «Հայաստան» խմբակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը