Քաղաքական

06.08.2021 14:15


Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Արթուր Սարգսյանի խափանման միջոցը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Տիգրան Սահակյանի օգոստոսի 6-ին մերժել է Սիսիանի նախկին համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը