Համաճարակաբանը նախազգուշացրել Է COVID-19-ից հետո ինֆարկտի և ինսուլտի ռիսկի մասին
Կորոնավիրուսային վարակը կարող Է հանգեցնել թոքերի անշրջելի փոփոխությունների, ինֆարկտի և ինսուլտի, որոնցից հետո մարդը կարող Է հաշմանդամ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Անտոտինա Պլոսկիրևան:
«Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով կարող են անշրջելի փոփոխություններ առաջանալ թոքերում (ֆիբրոզ), զարգանալ ինֆարկտներ և ինսուլտներ, որոնք կարող են հաշմանդամության հանգեցնել հիվանդներին»,-ասել Է Պլոսկիրևան:
Նա նշել Է, որ կորոնավիրուսային ինֆեկցիա տարած առանձին հիվանդների մոտ, անկախ այն բանից, թե հոսպիտալացվել են նրանք, թե ոչ, երկար ժամանակ պահպանվում են տարբեր կլինիկական դրսևորումներ, այդ թվում՝ ասթենիկ սինդրոմ և շնչուղիների հիվանդությունների հետ կապված ախտանշաններ, առաջին հերթին՝ հազ: Հիվանդների մեծամասնության մոտ այդ փոփոխությունները կրում են շրջելի բնույթ, ճշտել Է Պլոսկիրևան: