Աշխարհ

06.08.2021 19:54


Իրաքի ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել է, որ Թուրքիան իրավունք չունի հատել Իրաքի սահմանը

Իրաքի ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել է, որ Թուրքիան իրավունք չունի հատել Իրաքի սահմանը

Իրաքի ԱԳՆ-ի ղեկավար Ֆուադ Հուսեյինը հայտարարել է, որ Բաղդադի ու Անկարայի միջև որևէ պայմանագիր չկա, որը թույլ է տալիս, որ պաշտոնական Անկարան հատի Իրաքի սահմանը և այնտեղ իրականացնի ռազմական գործողություններ։

Այս մասին Իրաքի արտգործնախարարը հայտնել է Zemen Press լրատվամիջոցի հետ զրուցում։

Իրաքցի նախարարն անդրադարձել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Իրաքի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ։

Անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարություններին, ըստ որոնց Իրաքի ու Թուրքիայի միջև 1980թ.-ին եղել է պայմանավորվածություն, որով Անկարային թույլատրվում է ներխուժել Իրաք 72 ժամով և միայն 5մ խորությամբ, նախարար ասել է.

«Այս որոշումը ՔԲԿ-ի դեմ ուղղված որոշում չէր։ Եվ հետո այդ ժամանակաշրջանում ՔԲԿ-ն դեռևս չէր սկսել իր զինված պայքարը։ Այդ շրջանում այդ տարածքը համարվում էր Քրդստանի դեմոկրատական կուսակցության զինված ուժերի՝ փեշմերգեի տարածք։ Այդ որոշումը ուղղված էր Իրաքի քրդերի դեմ»։

Հիշեցնենք, որ «Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը» հիմնադրվել է 1946 թ. Իրաքյան Քուրդիստանի նախկին ղեկավար Մասութ Բարզանիի հոր՝ Մուստաֆա Բարզանիի կողմից։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը