Տոկիոյի օլիմպիական խաղերում Հովհաննես Բաչկովը դարձավ բրոնզե մեդալակիր
Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց ամերիկացի Քեյշոն Դևիսին և բրոնզե մեդալ նվաճեց։
Հայ բռնցքամարտիկն անընդհատ գրոհում էր, անընդհատ աշխատում էր առաջին համարով, իսկ ամերիկացին անընդհատ փորձում էր բռնել Բաչկովի ձեռքերը և մեր բռնցքամարտիկին զրկել մոտ տարածությունից հարված կատարելու հնարավորությունից։ Ռինգի մրցավարը երկրորդ ռաունդում նկատողություն ցույց տվեց Քեյշոնին, և մեկ միավոր հանվեց նրա արդյունքից։ Երկու ռաունդներից հետո մրցակից կողմերը ունեին մեկական առավելություն յուրաքանչյուր ռաունդում։
Երրորդ ռաունդը դարձավ վճռական։ Եղավ դրվագ, երբ Բաչկովը մրցակցին սեղմեց ռինգի անկյունում ու շատ լավ գրոհ անցկացրեց։
Ամերիկացին շարունակում էր բռնել հայ բռնցքամարտիկի ձեռքերը մերձամարտում։ Պրոֆեսիոնալ ռինգում երեք մենամարտ անցկացրած Քեյշոնը սիրողական բռնցքամարտի կանոններին ոչ համապատասխան էր գործում։ Ռաունդի վերջնամասում մեր մարզիկը բաց թողեց նկատելի երկու հարված։
Մենամարտի վերջնամասը, որում ամերիկացին կարողացավ հարվածներ անցկացնել, կարծում ենք` տպավորեց մրցավարներին, որոնք էլ ի վերջո հաղթանակը շնորհեցին Դևիս Քեյշոնին։
Մինչև կիսաեզրափակիչ մենամայրտը օլիմպիական մրցաշարի 1/16 եզրափակիչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր Անտիգու և Բարվուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանին, 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 4։1 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տոնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ և քառորդ եզրափակիչում 5։0 հաշվով պարտության էր մատնել ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովին։
Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական հավաքականը միգուցե կավարտի իր ելույթները չորս մեդալով։ Օլիմպիական խաղերի ավարտից երկու օր առաջ մենք ունենք արծաթե և բրոնզե երկուական մեդալ. արծաթե մեդալակիր են դարձել Արթուր Ալեքսանյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ բրոնզե մեդալակիրներն են Արթուր Դավթյանն ու Հովհաննես Բաչկովը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am