Լրահոս

06.08.2021 11:57


Երևանում՝ ԴԱՀԿ շենքի ներսում, 34-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

Երևանում՝ ԴԱՀԿ շենքի ներսում, 34-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում Հալաբյան փողոցում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման շենքի դիմաց մի քաղաքացի ինքնասպանության փորձ է գործել։

Ահազանգով նշված վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել շենքի ներսում, որտեղ Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մանթաշ Ա․-ն շեղբով վնասել է ձեռքի բազուկները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը