Լրահոս

06.08.2021 11:15


4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 303 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231 625-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4636 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1124 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5760-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 825, փաստացի բուժվողներինը՝ 5040 (մեկ օրում ավելացել է 91-ով): Մեկ օրում արվել է 6492 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 378 897 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը