Աշխարհ

05.08.2021 20:40


Բաքվում ոստիկանները ծեծի են ենթարկել կանանց սպանության դեմ ակցիա կազմակերպած ֆեմինիստներին

Բաքվում ոստիկանները ծեծի են ենթարկել կանանց սպանության դեմ ակցիա կազմակերպած ֆեմինիստներին

Բաքվի Հազարի շրջանի ոստիկանական բաժանմունքում ֆեմինիստ ակտիվիստներին ծեծի են ենթարկել:

Ոստիկանները ակտիվիստներին բերման են ենթարկել ոստիկանության շենքի մոտ՝ վերջին ամիսներին Ադրբեջանում կանանց ավելի հաճախակի սպանությունների դեմ խաղաղ ցույցի ընթացքում:

«Միայն հուլիսին երկրում սպանվել է ինը կին: Նրանք բոլորը վիրավորվել կամ խեղդամահ են արվել իրենց ամուսինների կամ իրենց ընտանիքների այլ տղամարդկանց կողմից»,-ասել է ձերբակալված ակտիվիստ Գյուլնարա Մեհթիեւան, որը նույնպես բերման է ենթարկվել ոստիկանության կողմից եւ ոստիկանների կողմից ենթարկվել ֆիզիկական բռնության:

Մի քանի օր առաջ մի խումբ ֆեմինիստներ Ադրբեջանի ՆԳՆ շենքի մոտ էին բերել սպանված կանանց անուններով խորհրդանշական դագաղ:

Նոր հանրահավաքի պատրվակն էր դարձել 23-ամյա Սևինջ Մահարրամովայի սպանությունը, ով դիմել էր ոստիկանությանը ՝դաժանաբար բռնություն գործադրող ամուսնուց պաշտպանելու նպատակով: Ոստիկանությունը նրա ամուսնուն չէին ձերբակալել, ինչի արդյունքում մայիսի 4 -ին Սևինջը սպանվել էր սեփական ամուսնու կողմից:

«Սևինջի ամբողջ մարմինը արյունազեղված էր: Ամուսինը նրան ծեծում էր երեխաների աչքի առաջ: Մենք նույնիսկ չկարողացանք հասնել նրան, որ երեխաներին խլեին նրանից, ով ամուսնալուծությունից հետո թույլ չէր տալիս մորը տեսնել իր երեխաներին: Նա երկար ժամանակ շահարկում էր երեխաներով `նախկին կնոջը վերադարձնելու նպատակով»,-ասում է Մեհթիեւան:

Ոստիկանական ուժերի ձեռքից տուժել են նաև ֆեմինիստներ Նարմին Շահմարզադեն, Սևգի Իսմայիլբեյլին և այլք: Ակտիվիստները կարծում են, որ այդ բռնությունները «նախաձեռնված» չեն ոստիկանության կողմից, նրանք տեղի ունեցող իրադարձությունները համարում են «քաղաքական ակտ, ինչպես և ֆեմիցիդն Ադրբեջանում»:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը