Քաղաքական

05.08.2021 17:41


Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ․ ՔՊ-ական դեպուտատը ստում է

Քոչարյանի օրոք սահմանին ունեցել ենք 92 զոհ․ ՔՊ-ական դեպուտատը ստում է

Ազգային ժողովի ամբիոնից իշխանության ներկայացուցիչները բազմաթիվ ստեր են տարածել։ Վերջին օրերին՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կոշտ ելույթների ֆոնին, այդ ստերն ավելի են մեծանում՝ հավանաբար՝ ընդդիմության ելույթների ազդեցությունը չեզոքացնելու նպատակով։

ԱԺ իմքայլական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօրվա՝ օգոստոսի 5-ի նիստում թիվ մեկ ամբիոնից հայտարարեց, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք խաղաղ պայմաններում զոհվել է 700 զինվոր։

Նշենք, որ պատգամավորը ստում է ահռելի չափով։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-97թթ.) օրոք զոհերի թիվը կազմել է որոշ հաշվարներով մոտ 7 հազար։ Հիշենք՝ 1991-94 թվականներին արցախյան հաղթական պատերազմ էր, որին զոհ գնաց 6 հազար մեր հայրենակից։ Նրանց արյան գնով ազատագրվեց Արցախը, հիմնվեց Արցախ պետությունը։ Այդ տարիների զոհերի թվերն այսօր պաշտոնական աղբյուրից ստանալ չի ստացվում, այդ իսկ պատճառով հաշվարկները մոտավոր են, սակայն հիմնված են հնարավոր հավաստի տեղեկատվության վրա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008թթ․) զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92։ Սա դատախազության պաշտոնական թվերն են։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ․) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Սա ևս դատախազության պաշտոնական պատասխանն է: Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանի օրոք մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագետների հաշվարկներով՝ 7 հազար։

ՀՀ դատախազության տված պաշտոնական թվերը վկայում են՝ կայունություն ու անվտագություն Հայաստանն ու Արցախը ունեցել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների օրոք։

Հիմա հարց՝ իրավունք ունի՞ սահմանին 5-7 հազար զոհ տված իշխանության ներկայացուցիչը ընդհանրապես ձայն հանելու սահմաններում կորուստներից և ավելին՝ սուտ տվեր հրապարակի։ Թե՞ Վահագն Ալեքսանյանն այնուամենայնիվ ափսոսում է, որ Ռոբերտ Քոչարյաի օրոք զոհերի թիվը սահմանին 700 չեն եղել։

Մանրամասն թվերը՝ ինֆոգրաֆիկայում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը