Քաղաքական

05.08.2021 16:41


Նույն թերթիկում «Կողմ եմ-դեմ եմ» քվեարկությունը կազմակերպված դեմարշ է եղել իշխանության կողմից. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Նույն թերթիկում «Կողմ եմ-դեմ եմ» քվեարկությունը կազմակերպված դեմարշ է եղել իշխանության կողմից. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու առաջին քվեարկության ժամանակ, պարզվում է, միակ անվավեր քվեաթերթիկում նշված է եղել՝ կողմ եմ/դեմ եմ միաժամանակ:

Ավելին՝ նույն ընդդիմադիր թեկնածուի ընտրության երկրորդ քվարկությանն էլ այս պարադոքսը կրկնվել է, այսինքն՝ 5 անվավեր քվեաթերթիկներում պատգամավորները հատուկ պլանավորված քվեարկած են եղել՝ կողմ եմ/դեմ եմ միաժամանակ:

Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ համոզմունք հայտնելով, որ սա եղել է իշխանության կազմակերպված դեմարշը, որպեսզի «Հայաստան» դաշինքը քվե խնդրի իրենցից: «Բայց մենք ձեզնից քվե չենք խնդրելու, մի բան միայն կարող թինք խնդրել՝ որ նոյեմբերի 9-ի թուղթը չստորագրեիք։ Կամ Արայիկ Հարությունյան անունով նախագահ կա Արցախում, Շուշիի ընկնելու մասին ինչ-որ բաներ է պատմում, կխնդրեինք որ Շուշիի գրավման հանգամանքները բացահայտեիք»,-ասաց Վարդևանյանը՝ դիմելով իշխանական թևին:

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը