Աշխարհ

05.08.2021 18:20


Եգիպտոսում 21-ամյա հարսը փեսայի տուն մտնելուց հետո մահացել է (լուսանկար)

Եգիպտոսում 21-ամյա հարսը փեսայի տուն մտնելուց հետո մահացել է (լուսանկար)

Եգիպտոսում 21-ամյա աղջիկը` Իսրա Շաաբանը, մահացել է հարսանիքից մեկ ժամ անց: Աղջկա ինքնազգացողությունը վատացել է իր նոր տուն մտնելուն պես, հայտնում է mirror.co.uk-ը:

Նշվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն էր: Միջադեպը տեղի է ունեցել Բենի Սուեյֆ նահանգի Մեդում գյուղում:

Տոնակատարությունից հետո փեսայի տուն մտնելով՝ աղջիկը բողոքել հոգնածությունից, այնուհետև կրծքավանդակի և որովայնի շրջանում ուժեղ ցավ է զգացել: Նա ուշագնաց է եղել հարսանեկան զգեստով:

Աղջիկը հոսպիտալացվել է, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրան. նա մահացել է հիվանդանոցում:

Շաաբային հուղարկավորել են հարսանիքի հաջորդ օրը:

Isra Shaaban with her new husbandAccording to local reports, many villagers had attended the young woman’s funeral

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը