Քաղաքական

05.08.2021 14:09


Արծվիկ Մինասյանը իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին տգետ ու հիմար անվանեց (տեսանյութ)

Արծվիկ Մինասյանը իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին տգետ ու հիմար անվանեց (տեսանյութ)

Պատմական փաստը գլխի վրա շուռ տված ներկայացնելը ըստ Արծվիկ Մինասյանի ոչ այնքան պատգամավորի պատմական գիտելիքների պաակասն է ցույց տալիս, որքան այս իշխանության՝ թշնամու հետ պասերով խաղալը :

«Եթե իշխանական պատգամավորի տեղյակ չէ պատմությունից, դա չի հիմնավորում, որ նա կարող է ԱԺ ամբիոնից տգետ ու հիմար հայտարարություն անել մեր պետականության մասին, ինձ մոտ այլևս համոզմունք է ձևավորվել, որ պատմակամն փաստերը խեղաթյուրելով՝ իշխանությունը միտումնավոր թշնամու օրակարգ է սպասարկում:

Իսկ ձեր կողմից վկայակոչված՝ իբր կյանքեր փրկած Ալեքսանդրապոլի պայմանագիրը վկայակոչելը դա ոչ այլ ինչ է՝ քան թուրք-ադրբեջանական շահի սպասարկում:

1918 թվ. Բաթումի պայմանագիրը կնքվել է Հաայստանի անկախության համար, և ձեռք բերելով 12000 քառակուսի կմ վրա անկախություն՝ հայստա նն իր տարածքներն ընդլայնել է»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ըստ էության արձագանքելով իշխանական պատգամավոր դարձած Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի երեկվա ԱԺ ամբիոնից հնչեցրածելույթին: Երեկ նա պատմական ակնարկներով ՀՅԴ-ին քննադատելով՝ փորձում էր իբր ընդդիմությանը դասեր տալ՝ թե ինչ է նշանակում կապիտուլյացիայով տարածքներ կորցնել և ինչու չի կարելի Նիկոլին կապիտուլյանտ ասել:

Աղբյուրը՝ yerevantoday.am

Այս խորագրի վերջին նյութերը