Աշխարհ

05.08.2021 13:49


Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 262․048 թետավորում է կատարվել, որոնցից 26․822-ի արդյունքը դրական է ստացվել։

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 4-ին կորոնավիրուսի պատճառով այդ երկրում 122 մահվան դեպք է արձանագրվել։

Նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքով՝ 1 չափաբաժին պատվաստում ստացածների թիվը Թուրքիայում հասել է 66․54 տոկոսի։ Ամենից քիչ պատվաստումներ են կատարվել Ուրֆայում, Մարդինում, Բիթլիսում, Դիարբեքիրում, Մուշում, Բաթմանում, Բինգյոլում, Գյումուշհանեյում և Իգդիրում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը