Լրահոս

05.08.2021 13:08


Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն «ԳԱԶ 53 Ա»-ն․ վերջինս էլ հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն «ԳԱԶ 53 Ա»-ն․ վերջինս էլ հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ

Այսօր, օգոստոսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 26․6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Արամ Ավագյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Կարեն Ցոգոլակյանի վարած «ԳԱԶ 53 Ա» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Ղալաչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը